Բորիս Ջոնսոնը մրցապայքարից հրաժարվել է՝ վախենալով կորցնել եկամուտը
Բորիս Ջոնսոնն մրցապայքարից հրաժարվել է՝ տարեկան առնվազն 10 միլիոն ֆունտ ստեռլինգ եկամուտից եւ իր հուշերը վաճառքի հանելու հնարավորությունից չզրկվելու համար, հաղորդում է Observer-ը՝ իր աղբյուրին: Ֆինանսական նկատառումներն են, որ դեր են խաղացել Ջոնսոնի՝ նահանջելու որոշման մեջ:
Հուլիսին, երբ նա հրաժարական էր տվել, հայտնի էր, որ բանակցություններ է վարում ժամանցի եւ տաղանդի գործակալությունների հետ, այդ թվում՝ Endeavor-ի, որը ղեկավարում է ամերիկացի գործարար Արի Էմանուելը, եւ դուստր ձեռնարկությւոն հանդիսացող Harry Walker Agency -ի(HWA):
HWA-ի հաճախորդների թվում են Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման եւ Սերենա Ուիլյամսը:
Ջոնսոնի պոտենցիալ եկամուտը գնահատվում է տարեկան մոտ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Թորիների մեծ մասը, այդ թվում՝ Ջոնսոնի կողմնակիցները, կարծում են, որ մրցավազքին մասնակցելուց հրաժարվելու հիմնական պատճառն այն է, որ նրան ասել են, որ նա վտանգում է Թորի կուսակցությունը եւ դրա հետ մեկտեղ՝ իր հեղինակությունը։ Սակայն նրա որոշ դաշնակիցներ զարմացած ու հիասթափված էին նրա որոշումից։
«Շատ մարդիկ կային, ովքեր դժգոհ էին Բորիսից: Նրան հրապարակավ աջակցեցին միայն վերջին պահին՝ տեսնելու, թե ինչպես է նա դուրս գալիս: Նրանք չհասկացան, թե ինչու», - ասել է Ջոնսոնի ավագ գործընկերներից մեկը: