Ապօրինի հրազենների հանձնումներ ոստիկանության Արգածոտնի մարզային վարչության բաժիններում
Օրերս ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության տարածքային բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մասնավորապես, Ապարանի բաժնում արձանագրվել է երկու դեպք։ Երկու դեպքում էլ կամավոր հանձնել են որսորդական հրացաններ, այդ թվում՝ «ՏՕԶ» տիպի, ինչպես նաև ռազմամթերք՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է «ՏՏ» ատրճանակի կամավոր հանձնում։ Դարձյալ ատրճանակի, բայց այս դեպքում՝ թմբուկավոր, կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Արագածի բաժնում՝ շնորհիվ Արագածի ոստիկանների բացատրական աշխատանքի։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։