Այսպիսին է այսօրվա, նախկինների համեմատ քառակի կոռումպացված, դավաճան իշխանության իրական դեմքը. Իշխանյան
Տեղեկացա, որ բռնապետիկին կից քննչական կոմիտեն հանձանարարություն է ստացել քրեական գործ թխել և մեղադրանք առաջադրել Արմեն Աշոտյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
« ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ
Այն որ և ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի և այլ կուսակցությունների տարբեր անդամներ նախկինում ներգրավված են եղել տարբեր անօրինական գործարքներում, չեմ վիճում։ Բայց, համոզված եմ, որ նրանցից շատերն այժմ, լավագույն դեպքում անցել են «ջրի հատակը» և սսկված են, իսկ ոմանք հարմարավետ հանգրվանել են իշխանության տարբեր օղակներում՝ պատգամավոր, համայնքապետ և այլն։ Նախկիններից նրանք, ովքեր պայքարում են ներկա դավաճան իշխանության դեմ, համոզված եմ, որ իրենք չեն մասնակցել որևէ կոռուպցիոն գործարքների, հակառակ դեպքում, ինչպես նշեցի, առնվազն կլռեին։
Իսկ բռնապետիկը չի հանդուրժում իրեն չենթարկվող, քննադատողներին և իր ստրուկ իրավապահ մարմիններին հանձնարարում մի բան գտնել և մեղադրանք առաջադրել։ Հիշենք Հրայր Թովմասյանի և նրա հարազատների հանդեպ հալածանքները։ Եվ վերջապես, ի՞նչ եղավ Էդգար Ղազարյանի ծեծի բացահայտումը։ Արդեն համոզված կարելի է պնդել, որ Էդգար Ղազարյանի դեմ նույնպես չկարողանալով գործ թխել, հանձնարարվել է նրան ահաբեկել։
Այսպիսին է այսօրվա, նախկինների համեմատ քառակի կոռումպացված, դավաճան իշխանության իրական դեմքը»,- գրել է Իշխանյանը։