Նախագահի անունից սոց նախարարության կողմից գումար տրամադրելու կեղծ հղում է տարածվում.Սամվել Մարտիրոսյան
Նախագահի անունից, սոց նախարարության կողմից գումար տրամադրելու կեղծ հղում է տարածվում: Այս մասին տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Նախագահի անունից, սոց նախարարության կողմից գումար տրամադրելու կեղծ հղում է տարածվում Եթե մարդ ուշադիր լինի, կտեսնի, որ հղումը անկապ ա։ Բայց դե մարդիկ ուշադիր չեն։ Կառուցվածքից կարող եմ ենթադրել, որ նույն մարդիկ են անում, որոնք list. am մեջ մարդկանց քարտերից գումար են գողանում»,- գրել է նա։