Էլեկտրաէներգիայի անջատման դեպքում Կիեւն ամբողջական տարհանում է նախատեսում. NYT
Կիեւի իշխանությունները սկսել են պլանավորել քաղաքում գտնվող մոտ երեք միլիոն բնակիչների տարհանումը՝ լիակատար հոսանքազրկման դեպքում, գրում է NYT-ը։
«Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի 40 տոկոսը վնասված է կամ ավերված, քաղաքապետարանի աշխատակիցները կառուցում են 1000 ապաստարաններ, որոնք կարող են օգտագործվել որպես բունկերներ, մինչդեռ ինժեներները փորձում են վերանորոգել ռմբակոծված էլեկտրակայանները՝ առանց անհրաժեշտ սարքավորումների:
Ցանցի ամբողջական խափանումը կանխելու համար Ուկրաինայի ազգային էներգետիկ ընկերությունը շաբաթ օրը հայտարարել է, որ յոթ շրջաններում կշարունակի շարժական անջատումները:
«Մենք հասկանում ենք, որ եթե Ռուսաստանը շարունակի նման հարձակումները, մենք կարող ենք կորցնել մեր ամբողջ էլեկտրամատակարարման համակարգը», - ասել է Կիեւի քաղաքային վարչակազմի անվտանգության ծառայության տնօրեն Ռոման Տկաչուկը:
Կիեւի պաշտոնյաներին ասվել է, որ նրանք առնվազն 12 ժամ առաջ ծանուցում կստանան, որ ցանցը խափանման եզրին է: Եթե բանը հասնի դրան, Տկաչուկն ասել է, որ «մենք կսկսենք տեղյակ պահել մարդկանց ու խնդրել, որ հեռանան»։
Գոնե առայժմ իրավիճակը վերահսկելի է, եւ ոչ մի նախանշան չկա, որ մեծ թվով խաղաղ բնակիչներ կհեռանան Կիեւից, ասել է նա։
Տկաչուկը շեշտել է. «Եթե լույս չլինի, չի լինի ջուր ու կոյուղի: Ուստի, ներկայումս կառավարությունը եւ քաղաքապետարանը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները էլեկտրամատակարարման համակարգը պաշտպանելու համար»։