Դոնբասում ավստրալացի 40-ամյա դիպուկահար է սպանվել. The Sun
40-ամյա ավստրալացի դիպուկահար Թրեւոր Կյելդալը սպանվել է Դոնբասում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Հրատարակության տվյալներով՝ վարձկանը վիրավորվել էր հուլիսին, ապա ապաքինվել ու վերադարձել մարտական գործողությունների գոտի։
Նշվում է, որ Ավստրալիայի ԱԳՆ-ն զգուշացրել է երկրի քաղաքացիներին Ուկրաինա մեկնելուց և ռազմական գործողություններին մասնակցելուց։