41-ամյա տղամարդը փորձել է գողություն կատարել բժշկական կենտրոնից. Պարեկները կանխել են
Պարեկները կանխել են Դավիթ Բեկի փողոցում գտնվող բժշկական կենտրոնում գողության դեպքը: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Նոյեմբերի 4-ին, ժամը 04.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը պատուհանից փորձում է մուտք գործել Դավիթ Բեկի փողոցի հասցեներից: մեկը:
Նշված հասցե են մեկնել ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Պարզվել է, որ ժամը 04.00-ի սահմաններում 41-ամյա տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել, մտել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող բժշկական կենտրոն և փորձել գողություն անել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել` բռնվելով պարեկների կողմից:
41-ամյա հրազդանցին ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: