ԱՄՆ-ում որոշել են արգելափակել ինքնաթիռներում մի շարք նստարաններ՝ ուղեւորների քաշի ավելացման պատճառով
ԱՄՆ-ում որոշել են արգելափակել ինքնաթիռներում մի շարք նստարաններ՝ ուղեւորների ծանրացման պատճառով, հայտնում է Live and Let's Fly-ը։
Ամերիկյան United Airlines ավիաընկերությունը ստիպված է արգելափակել իր Boeing 757 ինքնաթիռի մի շարք նստարաններ: Նշվում է, որ այս որոշումը կայացվել է ձմռանը ուղեւորների քաշի ավելացման պատճառով, ուստի որոշ նստարաններ հասանելի չեն լինի նոյեմբերի 1-ից մինչեւ 2023 թվականի ապրիլի 30-ը։
Բացի այդ, ավիաընկերությունը նման քայլի կգնա ոչ միայն մարդկանց քաշի ավելացման պատճառով, այլեւ այն պատճառով, որ ԱՄՆ-ում ձեռքի ուղեբեռը չեն կշռում։ Խնդիրը պայմանավորված է նաեւ ցուրտ սեզոնին ձմեռային վերարկուներով եւ այլ աքսեսուարներով։