Ժամը 16:00-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում եղել է շուրջ 5620 մարդ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Նոյեմբերի 5-ին ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում ժամը 15:00-ից հրավիրել էր միասնության հանրահավաք:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տեղեկացնում է, որ աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ: Արդյունքում պարզվել է, որ 16:00-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում եղել է շուրջ 5620 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։