Շվեդիան քուրդ աշխարհազորայինների հարցում ընդառաջ է գնացել Թուրքիային
Շվեդիան քուրդ աշխարհազորայինների հարցում ընդառաջ է գնացել Թուրքիային։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլսթրեմը, հաղորդում է Sveriges Radio-ն։
Նա նշել է, որ Ստոկհոլմն այլեւս չի աջակցում Սիրիայում քուրդ աշխարհազորականներին, մասնավորապես, «Ազգային ինքնապաշտպանության ջոկատին» (YPG) եւ «Դեմոկրատական միությանը» (PYD)։
Բիլսթրեմի խոսքով՝ Շվեդիան լավ հարաբերություններ ունի Անկարայի հետ, ուստի կարեւոր է այդ քրդական կազմակերպությունների հետ հեռավորություն պահելը։