Էրդողանը հացահատիկի միջանցքի աշխատանքի վերականգնումը դիվանագիտական հաջողություն է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հացահատիկի միջանցքի աշխատանքի վերականգնումը դիվանագիտական հաջողություն է անվանել։
Նրա խոսքով՝ դրան նպաստել է Անկարայի բալանսավորված քաղաքականությունը։ «Մենք առանցքային դեր ենք ունեցել։ Հացահատիկային ճգնաժամի կարգավորումը դիվանագիտական հաջողություն է»,-ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ այդ գործընթացը հաջողվել է իրականացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ «բալանսավորված հարաբերությունների շնորհիվ»։