Իրանը հայտնել է Ռուսաստանին ԱԹՍ մատակարարելու մասին մինչեւ հատուկ ռազմական օպերացիան․ Fars
Իրանը հայտնել է Ռուսաստանին ԱԹՍ մատակարարելու մասին մինչեւ հատուկ ռազմական օպերացիան, գրում է Fars-ը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Մենք Ռուսաստանին սահմանափակ քանակությամբ անօդաչուներ ենք մատակարարել մինչեւ հատուկ ռազմական օպերացիան»,-ասել է նա։
Նախօրեին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը Կիեւին կոչ է անում փորձագետների մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնել՝ ուսումնասիրելու այդ հարցը։