Միասնության երթի մասնակիցներն այրեցին «Խաղաղության պայմանագիր» կապիտուլյացիա» մեծ պաստառը
ԳլխավորՄիասնության երթը հասավ Հանրապետության հրապարակ. Այստեղ երթի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»: Նրանք վեր պարզեցին փոքրիկ սպիտակ թղթեր, որի վրա գրված էր «Խաղաղության պայմանագիր» կապիտուլյացիա»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք այսօր կառավարության շենքի դիմաց կայրենք այդ թղթերը, աշխարհին ույց տալու համար, որ հայ ժողովուրդը չի ընդունելու որեւէ կապիտուլյացիա: Չի կարող ստորագրվել որեւէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը: Ձեր ձեռքին գտնվող կապիտուլյացիայի թուղթը պատռելով եւս մեկ անգամ ասելու ենք, որ չենք ընդունելու, չենք հանդուրժելու եւ այդպիսի թղթի կտորները հայ ժողովրդի կողմից լինելու են անընդունելի»:
Դրանից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այրեց «Խաղաղության պայմանագիր» կապիտուլյացիա» գրառմամբ մեծ պաստառը, իսկ մյուսներն այրեցին իրենց ձեռքին եղած նույն բովանդակությամբ թղթերը:
Այս խորհրդանշական ակցիայից հետո մասնակիցները շարունակեցին իրենց երթը: