Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպել է «հավատարիմների» հետ, սուրճ է խմել և լսել նրանց. 168.am
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում այսօր կեսօրին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրեն «հավատարիմ» անդամների հետ։ Այս մասին հայտնում է 168.am-ը:
Նրանց թվում են՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Տրդատ Սարգսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, որը 168.am-ի հարցին պատասխանեց, թե սովորական աշխատանքային քննարկում էր:
Ի դեպ, գրասենյակի տարածքը, ինչպես միշտ, հսկում էին մեծաթիվ անվտանգության աշխատակիցներ, ոստիկաններ։ Այնտեղ էր նաև ՊՊԾ ղեկավար Արման Սարգսյանը։
168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Փաշինյանը սուրճ խմում և լսում թիմակիցներին։
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն իր «հավատարիմների» հետ քննարկել է ՔՊ վարչության անդամների ընտրության արդյունքները կեղծելու վերաբերյալ հարցը։ Առաջիկայում ընտրության արդյունքները միտումնավոր կեղծած անդամները «կպատժվեն»։