Ինչպես 4 տարի երկիրն են կառավարում, նույն մոդելը կիրառվում է իրենց ներսում՝ խառնակչություն. Վահե Հակոբյան
Արցախի բոլոր ուժերը միավորվեցին եւ հանդես եկան մեկ ճակատով. Այդ ալիքը մենք պետք է բարձրացնենք Հայաստանում եւ բարձր պահենք մինչեւ իր տրամաբանական ավարտը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ազատության հրպարակում լրգրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Անդրադառնալով իշխանությունների պնդմանը, թե իրենք բավարար ռեսուրս չունեն Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար, նա ասաց. «Նախ, ինձ չի հետաքրքրում, թե այսօրվա իշխանությունն ինչ է ասում, երկրորդը, ցանկության դեպքում ցանկացած ռեսուրս կարելի է գտնել, պարզապես պետք է ունենալ կամք եւ ցանկություն»:
Վահե Հակոբյանն անդրադարձավ նեւ ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները կեղեծու փաստին՝ նշելով. «Ինչպես 4 տարի երկիրն են կառավարում, նույն մոդելը կիրառվում է իրենց ներսում՝ խառնակչություն, անառողջ մրցակցություն»:
հարցին, թե արդյոք հավատում է, որ դա պատահականության արդյունք է, նա պատասխանեց. «Որ անկեղծ ասեմ, ինձ քիչ է հետաքրքիր՝ պատահականություն է, թե իրականություն: Իրենք բոլոր կարմիր գծերը, կամուրջները այրել են, որ կարողանան գալ այստեղ կանգնել: Հիմա ո՞նց եք պատկերացնում, հնարավո՞ր է, որ ՔՊ-ից որեւէ մեկը գա էստեղ կանգնի ասի՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: հենց դա ասեն, ես կհամարեմ, որ իրենք ամենալավն են»: