ՌԴ Պետդումայի խոսնակը Telegram-ի իր ալիքում ամանորյա միջոցառումներից հրաժարվելու մասին հարցում է տեղակայել
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում ամանորյա միջոցառումներից հրաժարվելու մասին հարցում է տեղակայել։
«Մեկ ամիս է մնացել 2023 թվականին։ Առաջարկում եմ քննարկել՝ աջակցո՞ւմ եք ամանորյա միջոցառումներից, համերգներից, հրավառությունից հրաժարմանը»,-գրել է նա։
Ընթերցողներին առաջարկվում է ընտրել երեք պատասխան՝ «այո, աջակցում եմ», «մնան միայն մանկական միջոցառումները» եւ «տոնել սովորականի նման»։