Քանյե Ուեսթը պատրաստվում է 30-օրյա դետոքս անել ամեն ինչից
Քանյե Ուեսթը որոշել է դադար վերցնել սոցիալական ցանցերից (միգուցե դա նրան համար լավ լինի): Ռեփերը «30-օրյա մաքրում» անցկացնելու մտադրության մասին հայտնել է իր Twitter-ում։
«Ես կանցնեմ 30 օրվա մաքրման միջով / խոսքի զսպում / ոչ մի ալկոհոլ / ոչ մի ֆիլմ մեծահասակների համար / ոչ մի սեռական կյանք», - հայտարարել է Քանյեն:
Նա նման հայտարարություն է արել իր համար մի քանի ծանր եւ «վիճելի» շաբաթներից հետո։ Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի օդիոզ հայտարարությունները հանգեցրին տխուր հետեւանքների։ Ռեփերի հետ համագործակցությունից արդեն հրաժարվել են այնպիսի խոշոր բրենդներ, ինչպիսիք են Balenciaga-ն, GAP-ը եւ Adidas-ը։ Իսկ հրատարակության ինսայդերներն ակնարկել են, որ ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն այլեւս չի աջակցի երաժշտին։
Բացի այդ, Քիմ Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրը HollywoodLife-ի հետ կիսվել է, որ նախկին ամուսնու պահվածքը «զզվելի» է համարում։