Հայաստանը Իրանից և Հնդկաստանից զենք է ձեռք բերում. Բաքվում հիստերիա է
Պարզվում է, որ Ադրբեջանի խորհրդարանում այդ երկրի պետական բյուջեի նախագծի քննարկումներն անգամ վերածվում են հակահայկական հիստերիայի։ Գրում է «Հրապարակը»:
«Հայաստանը պայմանավորվածություն ձեռք բերել զենք գնել Իրանից և Հնդկաստանից։ Կարծում եմ՝ դա ուղղված է Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ»։
Այդ մասին խորհրդարանական համատեղ նիստում հայտարարել է ադրբեջանցի պատգամավորներից մեկը։