Տարիքով եմ, բայց բեռ չեմ, ի վիճակի եմ լինել առաջնագծում. 75 ամյա դասախոս
ՏեսանյութերԵԹԿՊԻ դասախոս, ռեժիսոր Յուրի Կոստանյանը՝ (դիրքերում՝ Արտո), չնայած իր պատկառելի տարիքին՝ մեկնում է առաջնագիծ։ Նա 75 տարեկան է, հոգեպես և ֆիզիկապես առողջ, նշում է, որ ավելորդ բեռ չի լինի դիրքերում։ Յուրի Կոստանյանը նշեց, որ ով ի վիճակի է, պետք է ձգտի մեր սահմաններին լինել ու պաշտպանել դրանք․ «Դժվար ժամանակներ են, բոլորս գիտենք, որ պետք է կարողանանք դիմակայել ու միասնական լինել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ տարաձայնություններ չի ընդունում։
Կոստանյանը նշեց, որ իր ձգտումն է՝ հասնել միասնականության։ Նա ընդգծեց, որ ժամանակները փոխվում են, բայց դժվար է հավատալ, որ խաղաղությամբ ամեն ինչ կավարտվի։
Մանրամասները՝ տեսանյութում