Բայդենը հայտարարել է, որ General Motors-ն ամերիկացիներին էլեկտրամոբիլներով կապահովի հազար տարի անց
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ General Motors ընկերությունը հազար տարի անց ամերիկացիներին կապահովի էլեկտրական մեքենաներով։ Նա հերթական անգամ լեզվի սայթաքում է թույլ տվել՝ 2035 թվականի փոխարեն ասելով 3035։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան հեռուստաալիքներին։
«General Motors-ի գործադիր տնօրեն Բարրան դատական հայց է ներկայացրել Կալիֆոռնիա նահանգի դեմ, քանի որ ձեզ մոտ արտանետումների մակարդակն ամենաբարձրն է, քան երկրի մյուս հատվածներում։ Նա զանգահարել է ինձ և ասել, որ իրենք ամբողջությամբ էլեկտրական կդառնան մինչև 3035 թվականը», - Ասել Բայդենը Կալիֆոռնիայում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։
Նույն ելույթի ընթացքում նա նաև շփոփել է Մերի Բարրային ԱՄՆ գլխավոր դատախազ Էմի Քոնի Բարրեթի հետ, սակայն այս դեպքում նա նկատել է լեզվի սայթաքումն ու շտապել ուղղել ինքն իրեն։