Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարացել է
Բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատացել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա մայրը՝ Գիուլի Ալասանիան։
Նրա խոսքով, Սահակաշվիլին մարտ ամսից շատ է նիհարել և նրա ջերմությունը պարբերաբար բարձրանում է։
Քաղաքական գործչի մայրը հավելել է, որ թեև բժիշկներն իր որդուն բազմիցս հետազոտել են, սակայն չեն կարողացել պարզել հիվանդության պատճառը։
Ինքը Սաակաշվիլին ակնկալում է, որ իրեն թույլ կտան Վրաստանից մեկնել արտերկիր՝բուժման։