Բայդենը Twitter-ին մեղադրել է ստի մեջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող Twitter-ը սուտ է տարածում ամբողջ աշխարհում։
«Իլոն Մասկը գնում է գործիք, որը սուտ է տարածում ամբողջ աշխարհում։ ԱՄՆ-ում այլեւս խմբագիրներ չկան»,-ասել է Բայդենը, որի խոսքը Սպիտակ տան մի շարք լրագրողներ հրապարակել են Twitter-ում։
Նա խոստացել է ազատականացնել սոցցանցի խմբագրական քաղաքականությունը եւ կոնտենտի մոդերացիայի խորհուրդ ստեղծել։