«Ժողովուրդ». Նախկին ղեկավարների որդիները ծառայել են. Փաշինյանը խաբել է. մաս 128
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների եւ նրանց բարեկամների թվում շատ են այնպիսի անձինք, որոնք բանակում չեն ծառայել, այդուհանդերձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ բանակում ծառայելը դրոշակ էր դարձրել:
Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերի 28-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է բանակում, եւ այն էլ՝ Արցախում։ Նա նաեւ հավելել է. «Նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել եւ ընդհանրապես բանակում չեն ծառայել»: Սակայն, ինչպես հաճախ է պատահում, սա Փաշինյանի հերթական սուտ եւ մանիպուլացնող հայտարարություններից է եղել:
Իսկ ո՞րն է իրականությունը. Արցախի այդ ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս։ Բանակում ծառայել են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները՝ Սեդրակն ու Լեւոնը: Սերժ Սարգսյանը որդի չունի: Փաստորեն, անգամ բանակում ծառայելու թեման է ժամանակին շահարկվել Փաշինյանի կողմից, եւ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում