Տղամարդը խայծի միջոցով բադեր որսալու համար տուգանվել է 4000 դոլարով
Ամերիկացուն տուգանել են 4000 դոլարով՝ խայծի միջոցով բադ որսալու համար. տղամարդը եգիպտացորենի հատիկներ է ցրել՝ բադերին գայթակղելու համար։
Ուեսթբրուքից 51-ամյա Դեյվիդ Ֆոսթերը եւ եւս երկու որսորդ կրակել են բադերի վրա, ինչի համար էլ ձերբակալվել են: Ֆոսթերը խոստովանել է, որ եգիպտացորեն է ցրել՝ բադերին գրավելու համար, հայտնել են Կոնեկտիկուտի շրջանային դատախազությունից:
Նա խախտել է Չվող թռչունների մասին օրենքը, որով արգելվում է խայծով որս անել, ինչի համար էլ տուգանվել է 4000 դոլարով: