«Հրապարակ». Կոճակ սեղմելու ժամանակը
Առաջիկա շաբաթներին ՔՊ-ականները կոճակ սեղմելու նոր ռեկորդներ կսահմանեն. խորհրդարանում տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր են սպասվում, միայն երեկ կառավարությունը խորհրդարան է ուղարկել ավելի քան 50 նախագիծ, առաջիկա հերթական նիստում եկող տարվա բյուջեի նախագիծը կքննարկեն, իսկ դրանից հետո կսկսվի արտահերթերի շարքը:
Այնպես որ՝ հայրենի ազգընտիրները պետք է հասցնեն դակել կառավարության ներկայացրած նախագծերը, մինչեւ ամանորյա բլինչիկին ու բդին անցնելը։