Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 4-ին, կազմել է 395.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 387.25 դրամ (աճել է 2.07 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 443.65 դրամ (նվազել է 1.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.37 դրամ (աճել է 0.01 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 394-399 դրամով, վաճառվում է 404-406 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 378-384 դրամով, վաճառվում է 396-402 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.46-6.23 դրամով, վաճառվում է 6.50-6.82 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 396-397 դրամով, վաճառվում՝ 402-403 դրամով:
Եվրոն գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 395-397 դրամով:
Ռուբլին գնվում է 6.15 դրամով, վաճառվում է 6.30 դրամով: