Ընտրություններում պարտված Բոլսոնարուն համաձայնել է իշխանությունը փոխանցել Լուլա Դա Սիլվային
Բրազիլիայում նախագահական ընտրություններում պարտված Ժայիր Բոլսոնարուն համաձայնել է իշխանությունը փոխանցել Լուլա Դա Սիլվային։ Այս մասին հայտարարել է փոխնախագահ Ժերալդո Ալկմինը, հաղորդում է Globo-ն։
Ալկմինը նշել է, որ Բոլսոնարուն կարճ «դրական» հանդիպում է ունեցել Դա Սիլվայի հետ։
Նա նշել է, որ գործող նախագահը հայտարարել է դաշնային կառավարությանը ցանկացած տեղեկատվություն, օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին։