Comedy Club-ում Խարլամովին փոխարինող են ընտրել
Հայտնի կատակերգու Գարիկ Խարլամովին փոխարինող են ընտրել Comedy Club-ում։ Շոուի հաղորդավարի պաշտոնում նրան կփոխարինի սթենդ-ափ կատակերգու Անդրեյ Բեբուրիշվիլին։ Այս մասին ասվում է «Lenta.ru»-ին հասած մամուլի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ շոուի հաջորդ թողարկման ժամանակ Comedy Club-ի ռեզիդենտ եւ հաղորդավար Պավել Վոլյան հանդիսատեսին կներկայացնի նոր համահաղորդավար Բեբուրիշվիլիին, ով այս դերում փոխարինել է Խարլամովին։
«Ես սիրում եմ շփվել հանդիսատեսի հետ։ Պարբերաբար դա անում եմ բոլոր կենդանի ներկայացումների ժամանակ: Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ հանգիստ են եւ պատրաստ ցանկացած տեսակի հումորի։ Բայց Comedy-ում մի փոքր այլ է: Հատուկ շնորհակալություն հյուրերին, որ հեշտությամբ կապ հաստատեցին եւ հող պատրաստեցին հումորի համար։ Ինձ դուր է գալիս: Խարլամովը կարծես թե վիրավորված չէր, թեեւ դեռ չի պատասխանում հեռախոսազանգերին»,- Բեբուրիշվիլին մեկնաբանել է նոր պաշտոնը։