Բայդենն ասել է, որ եղել է Կոնգրեսի ամենաաղքատ անդամը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ ժամանակին եղել է Կոնգրեսի ամենաաղքատ անդամը, իսկ նրա որդին՝ Բոն, այդ պատճառով անգամ ուսման համար պարտք է վերցրել։
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին Բայդենն առաջ է մղում կրթական վարկերի մասնակի փակման պլանը։ Ծրագրին մասնակցության հայտ, ըստ նրա, արդեն ներկայացրել է մոտ 26 մլն ամերիկացի։
«Որդիս՝ Բո Բայդենը... սովորում էր երկու համալսարանում... եւ պարտքեր էր կուտակել, որովհետեւ ինձ էր պատկանում «կասկածելի առանձնահատկություն»՝ լինել ամենաաղքատը Կոնգրեսում»,- ասել է նախագահը՝ Նյու Մեքսիկո նահանգում ելույթ ունենալով ուսանողների առջեւ։
Բայդենը 29 տարեկանում դարձել է սենատոր Դելավերի նահանգից եւ Կոնգրեսի վերին պալատում աշխատել է մինչեւ 2009թ., երբ ստանձնել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։
Բայդենը, որը մի քանի անգամ իր հրապարակային ելույթներում որդուն նշել է որպես Իրաքում զոհված, այս անգամ հստակություն է մտցրել ընտանեկան ողբերգության հանգամանքներում։ Բո Բայդենը մահացել է քաղցկեղից այն բանից հետո, երբ մեկ տարի ապրել էր Իրաքում, մի փոսքի կողքին, որտեղ ամերիկյան զինվորականները մշտապես աղբ են այրել, այդ թվում թունավոր եւ քաղցկեղածին։