«Կարգ եք խախտում. խնդրում եմ`ինձ նաև իմ ունակությունների համար տեղ տվեք». Պողոսյանը՝ Քոչարյանին
Ազգային ժողովում ընթանում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Նիստին մասնակցում է նաև Սուրեն Պապիկյանը, որը զեկուցում է սպայական անձնակազմի ատեստավորման վերաբերյալ նախագիծը:
Հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն էլ խոսք ուներ ասելու, որին, սակայն, հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդրանիկն ընդառաջեց և ավելի շուտ ձայնի իրավունք տվեց: Պողոսյանն էլ նկատեց, թե իր հերթը չէր, ինչին Քոչարյանն արձագանքեց. «Ես հիմա քեզ եմ տալիս»:
Քրիստինե Պողոսյանը դիտողություն արեց Քոչարյանին. «Կարգ եք խախտում»: Ապա ավելացրեց. «Խնդրում եմ` ինձ նաև իմ ունակությունների համար տեղ տվեք` ոչ միայն կին լինելու համար»: