Միջուկային զենքի կիրառումը կհանգեցնի Կիմի ռեժիմի կործանմանը. Պենտագոն
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների վրա ցանկացած միջուկային հարձակում «կհանգեցնի Կիմի ռեժիմի կործանմանը»:
Ինչպես գրում է The Guardian-ը, Կիմ Չեն Ընի կառավարությունը Փհենյանում վերջին օրերին մի շարք հրթիռային փորձարկումներ է իրականացրել։ Ճապոնիան արձակումն անվանել է «վրդովիչ և միանգամայն անհանդուժելի»:
Համաձայն ԱՄՆ պաշտպանության նախարարության տարածած համատեղ հաղորդագրության՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Ջոնգ Սուպի հետ իր հանդիպման ժամանակ Օսթինն ասել է. «Ռազմավարական միջուկային զենքն անընդունելի է և կհանգեցնի Կիմի ռեժիմի կործանմանը»:
Նմանատիպ ձևակերպում ներառված էր ԱՄՆ Ազգային պաշտպանության ռազմավարության մեջ, որը հրապարակվել է անցյալ շաբաթ:
«Հյուսիսային Կորեայի համար մեր ռազմավարությունը ճանաչում է նրա միջուկային, քիմիական, հրթիռային և սովորական հնարավորություններից բխող վտանգը և, մասնավորապես, Կիմի ռեժիմին պարզաբանելու անհրաժեշտությունը, եթե նա միջուկային զենք օգտագործի… չկա այնպիսի սցենար, որում Կիմի ռեժիմը կարող է միջուկային զենք կիրառել և գոյատևել», -ասվում է ռազմավարության մեջ: