Բարսելոնան արձագանքել է Պիկեի՝ կարիերան ավարտելու որոշմանը
«Բարսելոնան» արձագանքել է թիմի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելու որոշմանը։
Հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին, 35-ամյա ֆուտբոլիստը հայտարարեց, որ իր վերջին հանդիպումը կատալոնական թիմի կազմում կանցկացնի առաջիկա հանգստյան օրերին։
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը թվիթերում գրել է. «Մի ամբողջ կյանք՝ նվիրված Բարսային։ Շնորհակալությո՜ւն, Պիկե»:
Պիկեն «Բարսելոնայի» սան է: 2004 թվականին 17 տարեկանում նա «Բարսելոնայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն չորս մրցաշրջան անց վերադարձավ։ Պաշտպանը կատալոնացիների կազմում անցկացրել է 615 հանդիպում՝ դառնալով 53 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ «Բարսելոնայի» կազմում Պիկեն դարձել է Իսպանիայի 8-ակի չեմպիոն և երեք անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։