Սի Ծինփինը Շոլցին առաջարկել է ձեռք ձեռքի տված համագործակցել գլոբալ անկայունության ֆոնին
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը նոյեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայացած հանդիպման ընթացքում իր գերմանացի պաշտոնակցին առաջարկել է ուժեղացնել համագործակցությունն աշխարհում փոփոխությունների և անկարգությունների ֆոնին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«ՉԺՀ-ն և Գերմանիան առաջատար տերություններ են, որոնք ազդեցություն ունեն (միջազգային ասպարեզում),- ասել է Չինաստանի ղեկավարը:- Տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին, երբ քաոս է դիտվում, մեր երկրները պետք է համագործակցեն ձեռք ձեռքի տված»:
Ինչպես ճշտել է Սի Ծինփինը, չինական կողմը կարծում է, որ այդ կերպ Պեկինը և Բեռլինը «կկարողանան էլ ավելի մեծ ավանդ ներդնել խաղաղության պահպանման և ամբողջ մոլորակի վրա զարգացման խթանման հարցում»:
«Անհրաժեշտ է սոսկ հարգել միմյանց, վերացնել տարաձայնությունները, փոխգործակցել և փորձի փոխանակում կատարել, համագործակցել փոխշահավետ հիման վրա: Եվ այդ ժամանակ Չինաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների զարգացման վեկտորը չի փոխվի»,- հավելել է նա:
«Ես հավատում եմ, որ Ձեր այցը կամրապնդի մեր փոխըմբռնումը և փոխադարձ վստահությունը, թույլ կտա խորացնել մեր երկրների միջեւ պրագմատիկ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում»,- ամփոփել է Սի Ծինփինը: