Ամենամեծ վարդագույն ադամանդներից մեկը Ժնեւում 35 մլն դոլարով աճուրդի է հանվել
Աշխարհի ամենամեծ վարդագույն ադամանդներից մեկը՝ Fortune-ը, Ժնեւի Christie's-ում 35 մլն դոլարով աճուրդի է հանվել, հայտնում է The Express Tribune-ը։
Երբեւէ աճուրդի հանված խոշորագույն տանձաձեւ ադամանդը, որը վառ վարդագույն է, հազվագյուտ թանկարժեք իրերի Christie's Rare Jewels աճուրդում նոյեմբերի 8-ին կարող է մինչեւ 35 մլն դոլարով վաճառվել:
«Ադամանդը կշռում է 18,18 կարատ, ինչը, իհարկե, չափազանց երջանիկ թիվ է ասիացի կոլեկցիոներների համար։ Արդեն մեծ հետաքրքրություն կա ամբողջ աշխարհից։ Գույնը բացառիկ է։ Դա իսկական վառ վարդագույն է եւ մաքուր քար։ Դա իսկապես թանկարժեք քար է եւ մի բան, որը մենք վաղուց չենք տեսել Christie's-ում»,- ասել է Ժնեւում Christie's-ի ոսկերչական բաժնի ղեկավար Մաքս Ֆոսեթը:
Վարդագույն ադամանդը գնահատվում է 25-35 մլն դոլար։ Christie's-ում վաճառված ամենամեծ ադամանդը 18,96 կարատանոց Winston Pink Legacy-ն է, որը 2018 թվականին վաճառվել է 50,4 միլիոն դոլարով՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։