Մոտ ապագայում ակնկալում ենք դրական արդյունքներ Թուրքիայի հետ հարաբերություններում․ Արարատ Միրզոյան
Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններին զուգահեռ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում հատուկ ներկայացուցիչների մակարդակում։ Այս մասին, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Խոսքը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման մասին է և այլն։ Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է, ակնկալում եմ և հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում»,- ասաց Միրզոյանը։