Նիկոլ Փաշինյանին ինձանից հավատարիմ մարդ չկա․ Հովիկ Աղազարյան
Շատերին թվում է, թե Նիկոլ Փաշինյանի շուրջ հավաքված են սրբեր, այդպիսի բան չի լինում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կան որոշակի հակասություններ ՔՊ-ի ներսում։
«Ոնց հասարակությունն է հիվանդ, այնպես էլ հիվանդ ենք բոլորս։ Բոլորս էլ ունենք մեր թերությունները, ամեն ինչ հնարավոր է։ Շատ հարցերի շուրջ իմ և իմ թիմակիցների միջև տարաձայնությունները երբեմն ավելի խորն է, քան իմ և ընդդիմադիր գործընկերների միջև, դա տրամաբանական բան է»,- ասաց Աղազարյանը։
Հարցին՝ կան արդյո՞ք կուսկացության ներսում այսպես կոչված «պապիկյանական», «ավինյականական» թևեր, Աղազարյանը ասաց․«Ես էլ «աղազարյանական» թևից եմ, եթե իմ որոշ երիտասարդ գործընկերներ իրար հետ ավելի հաճախ են սուրճ խմում, դա չի նշանակում, որ իրենք իմ դեմ են։ Չեմ կարող ասել, գուցե վարչության ընտրության հավանական վերջնահաշվարկը որոշ պարզություն մտցնի այս հարցում»։
Դիտակմանը, թե քննարկումներ կան, որ կուսակցության վարչության կազմում ընտրվելու սկզբունքը եղել է այն, թե որքանով են հավատարիմ Նիկոլ Փաշինյանին, Աղազարյանը ասաց․«Փաշինյանին իրենից ավելի հավատարիմ մարդ չկա, բայց ես չեմ ընտվել»։