Մեծ Բրիտանիան ստորջրյա անօդաչու թռչող սարքեր է փոխանցել Ուկրաինային․ ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիան ստորջրյա անօդաչու թռչող սարքեր է փոխանցել Ուկրաինային, որոնց օգնությամբ Կիեւը կարող է ահաբեկչություն իրականացնել Սեւծովյան նավատորմի նավերի դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոներթը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան բողոք են հայտնել՝ կապված ուկրաինական հատուկ գործողությունների ջոկատների վարժանքներին բրիտանացի զինվորականների ակտիվ մասնակցության հետ։