Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանը խոստացել է միջուկային զենք չկիրառել Ուկրաինայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է , որ միջուկային զենք կիրառելու ծրագրեր չկան։ Այս մասին հայտարարել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմը Թուրքիային հավաստիացրել է, որ միջուկային զենք կիրառելու ծրագրեր չկան։ Ուկրաինական կողմն իր հերթին հերքել է «կեղտոտ զենքի» կիրառման նախապատրաստման մասին պնդումները»,-ասել է Քալընը, հաղորդում է TRT հեռուստաալիքը։