Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է, եվրոն էժանացել է ավելի քան 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 3-ին, կազմել է 395.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 385.18 դրամ (նվազել է 6.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 445.19 դրամ (նվազել է 9.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.36 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 394-399 դրամով, վաճառվում է 404-405 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 377-385 դրամով, վաճառվում է 394-404 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.51-6.25 դրամով, վաճառվում է 6.45-6.80 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 397-399 դրամով, վաճառվում՝ 402-403 դրամով:
Եվրոն գնվում է 390-393 դրամով, վաճառվում է 396-398 դրամով:
Ռուբլին գնվում է 6.20 դրամով, վաճառվում է 6.30-6.35 դրամով: