Գալուստյանը, Գալիգինը, Պելշը եւ Մասլյակովը կդառնան ՌԴ Առաջին ալիքի KVN-ի հաղորդավարները
ՌԴ առաջին ալիքը հայտարարել է КВН-ի ընթացիկ մրցաշրջանում եզրափակիչ խաղերի հաղորդավարների անունները, գրում է Газета.Ru-ն։
Հայտնի է, որ 1/4 եզրափակիչի առաջին խաղը կանցկացնի Միխայիլ Գալուստյանը, երկրորդը` Ալեքսանդր Մասլյակովը, երրորդը` Վադիմ Գալիգինը:
Նշվում է, որ երկու կիսաեզրափակիչները կնկարահանվեն նոյեմբերին, իսկ եզրափակիչը՝ դեկտեմբերին։ Նոյեմբերի 10-ին առաջին կիսաեզրափակիչը կհյուրընկալի Վալդիս Պելշը, նոյեմբերի 17-ին՝ Ալեքսանդր Մասլյակովը։
Հայտնի է նաեւ, որ այս տարվա փետրվարին Ալեքսանդր Մասլյակովը դադարեցրել էր նկարահանումները՝ կորոնավիրուսի պատճառով։ Դրանից հետո նրան փոխարինել են այլ հաղորդավարներ։ Այնուհետեւ Ալեքսանդրը սկսել է հաղորդավարի պարտականությունները կիսել այլ շոումենների հետ:
Ի դեպ, Ալեքսանդր Մասլյակովն արդեն 80 տարեկան է։ 58 տարի նա եղել է КВН-ի մշտական ղեկավարն ու հաղորդավարը։ Ալեքսանդրն ունի կին, որդի եւ թոռնուհի։ Ինչպես պարզվել է, Ալեքսանդրի թոռնուհին ղեկավարում է մանկական КВН-ն։