Բայդենն ասել է, որ ԱՄՆ զորքերը երկար կմնան Եվրոպայում
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ամերիկյան զորքերը դեռ երկար կմնան Եվրոպայում։ Այս մասին տեղեկացվել է Սպիտակ տան կայքում։
Լեհական ռադիոյի թղթակից Մարեկ Վալկուսկին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենին հարցրել է, թե որքան կմնան ԱՄՆ զորքերը Լեհաստանում եւ Հյուսիսատլանտյան դաշինքի այլ երկրներում։
«Նրանք ԱՄՆ զինվորականները] այնտեղ երկար կմնան»,- ընդգծել է Բայդենը։
Որեւէ ժամկետ կամ մանրամասն Եվրոպայում ԱՄՆ զորքերի գործողությունների վերաբերյալ այժմ չկա։