«Փաստ». Կոպիրկինից դժգոհ են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքից բավականին դժգոհ են Մոսկվայում։ Դիվանագիտական մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս նա կանչվել է Մոսկվա, որտեղ նրա հետ բավական կոշտ խոսակցություն է եղել:
Կոպիրկինին քննադատել են հատկապես այն բանի համար, որ նա, ըստ էության, ՀՀ-ում չի կարողանում իրականացնել ՌԴ որդեգրած իրական քաղաքականությունը, և որ այն կոնկրետ խնդիրները, որոնք դրված են եղել նրա առաջ, փաստացի չեն կատարվում, ինչի արդյունքում ավելի են խորանում հակառուսական տրամադրությունները։
Նույն աղբյուրը փոխանցում է, որ թե՛ ՌԴ ԱԳՆում, թե՛ ՀՀ ԱԳՆ-ում կարծիք կա, որ Սերգեյ Կոպիրկինը ՀՀ-ում Ռուսաստանի երբևէ եղած ամենաթույլ դեսպանն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում