Իրանի արտգործնախարարը Բորելի հետ կքննարկի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վիճակը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չորեքշաբթի հեռախոսազրույց կունենա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ՝ քննարկելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ կամ «միջուկային համաձայնագիր») նորացման բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մի քանի րոպեից ես կզանգահարեմ Բորելին և կքննարկեմ կարծիքների և հաղորդագրությունների վերջին փոխանակումը (ՀԳՀԾ-ի վերաբերյալ - խմբ.)», - Աբդոլլահիանի խոսքը մեջբերել է Fars-ը :