Ջրաշենում այգուց գողացել էին մոտ 30 խմ փայտ. Պարզվեց «հերոսը» Երեւանի բնակիչ է
Նոյեմբերի 1-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում տված ջրաշենցի տղամարդը հայտնել էր, որ իր այգուց գողացել են մոտ 30 խմ փայտ:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունն արել է մայրաքաղաքի 32-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա, իր վարած «ԳԱԶել»-ով, ներկայացել է Արտաշատի բաժին և խոստովանել:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: