Մոլդովան և Ռումինիան քննարկել են ճգնաժամի ֆոնին էներգետիկ ոլորտում համագործակցությունը
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի ոլորտում Մոլդովայի հանրապետությունում տիրող ճգնաժամի ֆոնին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռումինիայի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ նախագահների քաղաքական խորհրդակցությունների նպատակն էր ամրապնդել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական մակարդակներում և խթանել ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախագծերը՝ էներգետիկայի, տրանսպորտի, առողջապահության, կրթության կամ տեղեկատվական հասարակության ոլորտներում։ Քննարկումները հիմնականում եղել են՝ Մոլդովայում էներգետիկ ճգնաժամի հաղթահարմանը նպատակով Ռումինիայի կողմից իրականացվող աջակցության հետևողական միջոցառումների ուղղությամբ։
Մոլդովայի նախագահը աշխատանքային այցով գտնվում է Բուխարեստում, նա ելույթ է ունեցել Ռումինիայի խորհրդարանում։