Ուկրաինան Իսրայելից ռազմական աջակցություն է ակնկալում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հիասթափությունն է հայտնել Ռուսաստանի հետ պատերազմի հարցում Իսրայելի դրսևորած չեզոքության կապակցությամբ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դիրքորոշման հնարավոր փոփոխությունը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, քանի որ իսրայելական կողմը վերջապես համաձայնել է Կիևին մատակարարել կապի առաջնակարգ համակարգեր:
Իսրայելական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուկրանայի նախագահը հայտարարել է, որ անգամ փորձել է ստանալ Վաշինգտոնի աջակցությունը՝ ստիպելու Իսրայելին ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:
Զելենսկին հույս է հայտնել, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրանական զենքի կիրառումը կարող է խթան հանդիսանալ Իսրայելի համար: «Ուկրաինայի և տարբեր երկրների հետախուզության համաձայն՝ Ռուսաստանը ձեռք է բերել ավելի քան 1500 իրանական մարտական անօդաչու թռչող սարք»,- հայտարարել է Զելենսկին: