ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն ավելացրել են ռազմական օգնությունը Մոլդովային
ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը, արեւմտյան այլ երկրներ ավելացրել են ռազմական ոլորտում Մոլդովայի օգնությունը: Այդ մասին, նոյեմբերի 1-ին հայտարարել Է ԱՄՆ-ի դեսպան Քենթ Լոգսդոնը Pro TV հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ այլ գործընկերներ՝ մենք բոլորս ավելացրել ենք օգնությունը Մոլդովային, հատկապես ռազմական ոլորտում: Եվ մենք գիտենք, որ Մոլդովայի համար դա այժմ շատ կարեւոր Է»,- ասել Է ամերիկացի դիվանագետը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը երկար տարիներ «աջակցել Է Մոլդովային ռազմական ոլորտում ՝ տրամադրելով սարքավորանք եւ զինվորական հրահանգիչների օգնություն»: Դեսպանը նաեւ հայտնել Է, որ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետեւում Է տարաշրջանում իրադրության զարգամանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո, սակայն Մոլդովայի համար ռազմական սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից:
Ըստ որում Լոգսդոնը նշել Է, որ, չնայած նման սպառնալիքի բացակայությանը, «շատ կարեւոր Է, որ Մոլդովայի իշխանությունները մտածեն զինվորականների, նրանց պատրաստության մասին»: Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել Է բանակի ամրապնդման անհրաժեշտության մասին: Դրա համար ԵՄ-ն հավանություն Է տվել Քիշնեւին շուրջ 47 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնությանը, ինչը թույլ կտա կրկնապատկել Մոլդովայի պաշտպանության տարեկան բյուջեն: Պաշտպանության նախարարության պետքարտուղար Վալերի Միժան հայտնել Է, որ մոլդովական բանակը կստանա արդի զրահատեխնիկա, կապի միջոցներ եւ անօդաչուներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: