ՌԴ կենտրոնական եւ հարավային 11 օդանավակայաններում մինչեւ նոյեմբերի 9-ը երկարաձգվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը
Ռոսավիացիան ՌԴ կենտրոնական եւ հարավային 11 օդանավակայաններում մինչեւ նոյեմբերի 9-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակման ռեժիմը։
«Ռուսաստանի հարավային եւ կենտրոնական հատվածի 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 9-ը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ եւ Էլիստա։
Փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է իր օդային տարածքի մի մասը երկրի հարավում եւ կենտրոնական հատվածում քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին։