Պղնձի արժեքը բարձրացել է
Պղնձի արժեքը երեքշաբթի բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Դոլարի դիրքերի թուլացումը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ) նիստի արդյունքներից առաջ՝ նպաստում է արդյունաբերական մետաղի պահանջարկի ավելացմանը։
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 1,68 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,4 362 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, կրճատվել է 1,32 տոկոսով՝ 7 450 դոլար, ալոյւմինիումինն ավելացել է 0,47 տոկոսով՝ 2 222 դոլար, ցինկինը նվազել է 4,41 տոկոսով՝ 2 697 դոլար։