Բրիտանիայի վարչապետ Սունակը մտադիր է բարձրացնել հարկերը. FT
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է բարձրացնել հարկերը, որպեսզի ծածկի պետական բյուջեում առաջացած 50 մլրդ ֆունտ սթեռլինգի (մոտ 57,3 մլրդ դոլար) դեֆիցիտը, տեղեկացրել է Financial Times թերթը՝ հղում կատարելով երկրի ֆիննախում ունեցած աղբյուրներին։
Ինչպես գրել է պարբերականը, վարչապետը եւ ֆինանսների նախարարը երկուշաբթի համաձայնեցրել են հարկերի բարձրացումը։
«Դա կոշտ է լինելու։ Բանն այն է, որ բոլորը ստիպված են լինելու ավելի շատ հարկեր վճարել, եթե մենք ցանկանում ենք պահպանել պետական ծառայությունները։ Հարյուր միլիարդավոր ֆունտի փոխառությունից հետո, կորոնավիրուսի (համավարակի) եւ էլեկտրաէներգիայի հաշիվների վճարման մասշտաբային աջակցության իրականացման հետեւանքով, մենք չենք կարողանա լրացնել բյուջեում առաջացած ճեղքը միայն ծախսերի կրճատման հաշվին»,- թերթը մեջբերել է ֆինանսների նախարարության անունը չնշած աշխատակցի խոսքերը։